Խաղացողները չպետք է ներողություն խնդրեն. այդ ես եմ մեղավորը. Գվարդիոլա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ նա է մեղավոր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Լիոնից» կրած պարտության համար.

«Ֆուտբոլիստները չպետք է ներողություն խնդրեն: Նրանք պայքարում էին ու փորձում էին հաղթել: Մենք սխլաներ թույլ տվեցինք և այդ պատճառով ես պատժվեցի ու պետք է ընդունեմ դա: Ads by Digisales Իհարկե, մենք այնքան էլ վատ չէինք խաղում, չնայած դա մեր լավագույն ֆուտբոլը չէր:

«Լիոնը» ստեղծեց պահեր միայն առաջին կեսում ու հաջող իրացրեց դրանք: Ես բազմիցս ասել եմ, որ Չեմպիոնների լիգան տարբերվում է ու չի համեմատվի ոչ մի այլ մրցաշարի հետ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:




Լրահոս