Ադրբեջանական զինված ուժերը հայկական գյուղերը գնդակոծում են ցերեկը, երբ երեխաները դպրոցում են. ՀԿ-ները դատապարտում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության և հատկապես երեխաների նկատմամբ ռազմական ոտնձգությունների դատապարտման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում ասվում է.

«Ս.թ. սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ ` Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկևան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծվել է նաև Վայող Ձորի Արենի գյուղը:

Չինարի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների տներ: Կոթի գյուղում վիրավորվել է քաղաքացիական անձ (Սուրեն Սեփխանյանը), վնասվել են բազմաթիվ տնտեսություններ, դպրոցների և մանկապարտեզների վրա կան բազմաթիվ կրակոցների հետքեր։ Տեսանյութերից ակնհայտ է, որ գնդակոծությունները կատարվում են ցերեկային ժամերին, երբ երեխաները գտնվում են դպրոցում, մանկապարտեզում կամ բակում: Այս գործողությունները վկայում են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների մասին, քանի որ գնդակոծություններն անմիջականորեն ուղղված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես, երեխաների դեմ՝ նպատակ ունենալով վնաս պատճառել վերջիններիս, ստեղծել սարսափի և տագնապի մթնոլորտ:

Մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի շրջանակներում մասնակից պետությունները պարտավորվել են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և առանձնահատուկ պաշտպանության ներքո առնել երեխաներին: Բացի դրանից, նույն նորմերի համաձայն, կրթական հաստատությունների գրավումը, ոչնչացումը կամ դրանց դիտավորյալ վնաս պատճառելը ոչ միայն արգելվում է, այլև ենթակա է պատշաճ իրավական ընթացակարգերով քննության:

Ուշագրավ է, որ 2017 թվականին Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին», որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից և զենքի կիրառումից։ Ըստ այդմ, Հայաստանը, ի թիվս 81 այլ երկրների, կարևորում է երեխաների, ուսանողների և ուսուցիչների պաշտպանվածությունը զինված կոնֆլիկտների ժամանակ և դատապարտում կրթական հաստատությունների նկատմամբ ցանկացած տեսակի ռազմական ոտնձգությունները։ Հարկ է նշել, որ դեռևս 2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հետագայում նաև Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաև Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ են արել պետություններին ստորագրել «Ապահով դպրոցների հռչակագիրը»: Ցավոք սրտի, Ադրբեջանը մինչ օրս չի միացել «Ապահով դպրոցների հռչակագրին», ինչը վկայում է այս պետության կողմից երեխաների անվտանգության հարցերին առնչվող, միջազգային հանրության կողմից ընդունված և պաշտպանվող արժեքների հանդեպ վերաբերմունքի մասին։

Մենք խստորեն դատապարտում ենք յուրաքանչյուր տեսակի ռազմական ոտնձգություն քաղաքացիական անձանց և հատկապես երեխաների նկատմամբ, և հրավիրում ենք միջազգային հանրությանը գնահատական տալու նշված խախտումներին՝ գործի դնելով համապատասխան իրավական մեխանիզմները և բացահայտելու նմանօրինակ քաղաքականության հակահումանիստական էությունը։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կամքը աշխատելու հանուն երեխաների բարեկեցության և անվտանգ կյանքի։

1.«Պահապան զարգացման հիմնադրամ»

2.«Հույսի կամուրջ» ՀԿ

3.«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»

4․«Հայաստանի մանուկներ հիմնադրամ» (COAF)

5.«ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ»

6.«Սոցիալական արդարություն» ՀԿ

7.«Ընտանիք և համայնք» ՀԿ

8.«Աստացոլք» ՀԿ

9. «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամ»

10.«Մանկական զարգացման հիմնադրամ»

11.«Լույսի աշխարհ» ՀԿ

12.«Պարգևում ենք Ժպիտ» ՀԿ

13.«Նանե» բարեգործական միություն ՀԿ

14.«Պրոգրես» ՀԿ

15.«Համայնքի Զարկերակ» ԵՀԿ

16.«Ջահ Զարգացման Հիմնադրամ»

17.«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ

18.«Հուսո Ճանապարհ» ՀԿ

19. «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն

20․ «Փրոջեքթ Հարմոնի

21. «Տաթևիկ» ՀԿ

22. «Վերադարձ և պաշտպանություն» ՀԿ

23. «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական կենտրոն» ՀԿ

24. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

25․ «Հայկական Կարիտաս

26. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

27. «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

28. «Խարիսխ» ՀԿ

29. «Խարիզմա» ՀԿ

30. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

31. «Էմմանուել» ՀԿԵ ՀԿ

32. «Զանգակատուն» ՀԿ

33. «Արմինե» ՀԿ

34. «Առավոտ» ՀԿ

35. «Արեգունի սոցիալական զարգացման» ՀԿ

36. «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀԿ

37. «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ

38.. «ՍՕՍ մանկական գյուղե»ր

39. «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա

40. «Նագաշյան» երեխաների աջակցության կենտրոն

41. «Մանկական զարգացման հիմնադրամ»

42. «Հյումեն դիգնիթի ընդ փիս»

43. «Հայ ժողովրդավարական ֆորում»

44. «Կանանց ռեսուրսային կենտրոն»




Լրահոս