Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտպան Մարսելոյի՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում (0:3) ստացած վնասվածքի վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել:
Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ բրազիլացու մոտ աջ ոտքի ձկնամկանի վնասվածք է: Առաջիկա օրերին Մարսելոն կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ:
30-ամյա ֆուտբոլիստի ապաքինման հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 29-ին, «Ռեալն» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում հյուրընկալելու է «Աթլետիկոյին», իսկ հոկտեմբերի 2-ին «սերուցքայինները» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում են անցկացնելու ԲԿՄԱ-ի հետ:
Ամենայն հավանականությամբ, Մարսելոն այդ խաղերը բաց կթողնի: