Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  քիչ առաջ ներկայացրեց նաև այսօր ընդունված ԱԺ կանոնակարգ- օրենքի ընդունման ընթացակարգը, որը Հանրապետության նախագահը պետք է ստորագրի 21 օրվա ընթացքում: Նա ժողովրդին խնդրեց լիազորել իրեն Նախագահին խնդրել չստորագրել այդ օրենքը, որից հետո ինքը հրաժարական կներկայացնի:

Դրանից հետո, եթե ԱԺ-ն 2 անգամ չընտրի նոր վարչապետ, կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ իր հրաժարականից հետո ժողովուրդը թույլ չի տա նոր վարչապետ ընտրել:

Նա նաև  հայտարարեց, որ երբ որ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատվելու մասին որոշումը դե յուրը կմտնի ուժի մեջ, դրանից հետո ինքը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից։

«Կարծում եմ, որ ինձ կլիազորեն, որ ես հիմա այստեղից դիմեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի այդ օրենքը չստորագրի և դիմի ՍԴ: Ինչպես ենք մենք հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ամեն ինչ լինի դե յուրե ճիշտ:

Ծրագիրը հետևյալն է. երբ նշված նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին որոշումները դե յուրե կմտնեն ուժի մեջ, դրանից հետո, ես կոնկրետ օրը չեմ ասում, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից»,- ասաց վարչապետը:

Նա ասաց, որ այդտեղ կարևոր նրբություն կա, նախ որպեսզի որևէ մեկը չմտածի, թե ինքը կառչած է ՀՀ վարչապետի պաշտոնից, և բացի դրանից, այդ կերպ հասնելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների:




Լրահոս