Առաջադրվողները շատ կարճ ժամանակ հետո խիստ փոշմանելու են. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը երկրում ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն խնդրեց «Ժառանգություն» կուսակցության վարչություն նախագահ Արմեն Մարտիրոսյանից: Վերջինիս խոսքով` երկրում իրավիճակը ամենևին էլ պայթունավտանգ չէ:

«Սա նորմալ քաղաքական իրավիճակ է: Շատ հանգիստ կհանգուցալուծվի: Որևէ խնդիր չկա: Կարծում եմ` այլևս միանշանակ է, որ դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա:

Հարցին` այս պարագայում ճի՞շտ է Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ կարծում է` որևէ խնդիր չպետք է լինի դրա դեպքում:

«Հակառակ պարագայում այնպիսի պրոցեսներ կլինեն, որի արդյունքում առաջադրվողները շատ կարճ ժամանակ հետո խիստ փոշմանելու են: Ըստ իս` բոլորը պիտի գործեն բանականության շրջանակում: Դեռ մայիսին` Փաշինյանի` վարչապետ դառնալուց անմիջապես հետո պիտի այդ ընտրությունները կայանային: Այդ ժամանակ Հանրապետականը այնպիսի իրավիճակում էր, որ որևէ բան չէր ձեռնարկի: Բայց քանի այսպես եղավ, կարծում եմ` որևէ խնդիր չի առաջանա: Հրաժարականից հետո սահմանադրությամբ նախատեսված կարգով այդ ընտրություններ կլինեն»,- հավելեց նա:




Լրահոս