«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2019թ. պետական բյուջեի նախագծում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախանշել է ապահովել 4.9 տոկոս աճ: Սա, թերեւս, բավական հավակնոտ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն, որ նախորդ կառավարությունը բյուջեով խոստացել էր 4.5 տոկոս աճ:
Հետաքրքիրն այն է, որ հաջորդ տարվա բյուջեում տնտեսական աճը նախատեսված է գրանցել բոլոր ճյուղերում համաչափ զարգացման միջոցով: Գրեթե բոլոր ոլորտներում նախատեսսված է 5-5.5 տոկոս՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ծառայություններ եւ այլն: Այնինչ նախկինում հիմնականում աճ հնարավոր էր լինում արձանագրել ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտների հաշվին: Նշենք, որ կառավարությունը ներկայացրել է նաեւ ՀՀ տնտեսական աճի կանխատեսումներն ըստ միջազգային հեղինակավոր տնտեսական կառույցների:
Ըստ այդմ` ՀԲ-ն կանխատեսում է 4 տոկոս, Մուդիսը՝ 5.5 տոկոս, Ֆիտչը՝ 4 տոկոս, ԱՄՀ-ն՝ 4.8 տոկոս: Ինչ վերաբերում է այս տարվան, ապա «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կառավարությունը կանխատեսել է 6.5 տոկոս աճ: Ասել է թե` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գերազանցելու է նախորդի խոստացած ցուցանիշները:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: