ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Երեկ ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողները։ Վերջիններս եկել էին տարբեր կերպարներով՝ հանուն բնության պահպանման: Ակցիայի մասնակիցները չնայած համարում են, որ կառավարությունը ճիշտ քայլեր ձեռնարկում է, սակայն նշում են, որ շարունակելու են բողոքը «Լիդիան Արմենիա»-ի դեմ։

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ուսումնական հաստատությունում որպես ուսուցիչ աշխատելու համար ինչ է անհրաժեշտ։ Ո՞վ կարող է աշխատել որպես ուսուցիչ:

Իրինա Հարությունյան (33 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»։ Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2012թ. Հայաստանի դպրոցներում աշխատում էր մինչեւ 25 տարեկան 2088 ուսուցիչ, ապա 2016թ. տվյալներով՝ այդ ուսուցիչների թիվն ընդամենը 1501 է։ Զուգահեռաբար աճել է 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների թիվը։ Եթե 2012 թվականին 65-ից բարձր տարիք ունեցող ուսուցիչների թիվը 1002 է եղել, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 1636։

 

 

 

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ կան ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք իրավունք ունեն հողի հարկ չվճարելու: Խնդրում եմ ասեք, ո՞ր կատեգորիայի անձինք են ամբողջովին ազատվում հողի հարկ վճարելու պարտավորությունից:

Լեւոն Ամիրգուլյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը նախորդ համարում) Հայտնում ենք, որ հողի հարկից ազատվում են`
ը1) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա.
թ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգեւոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը.
ժ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, հողի հարկի գումարները ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները վճարում են եռամսյակը մեկ անգամ մինչեւ հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 25-ը:




Լրահոս