Մի բանի մասին 10 անգամ չեմ խոսում.Կարեն Կարապետյանը` Փաշինյանին սատարելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր, ինչ պատգամավորները մեկը մյուսի հետևից հայտարարում են Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին: Այսօր այդ թիվը արդեն գերազանցում է 15-ը:  ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ`  հասկանալու համար վերջինիս դիրքորուշումը:

Պատգամավորը, սակայն, հրաժարավեց պատասխանել` ասելով. «Ես իմ դիրքորոշումն արդեն հայտնել եմ: Մի բանի մասին 10 անգամ չեմ խոսում»:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը դեռևս ապրիլի 28-ին իր ված հարցազրույցում ասել էր, որ  ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով և պետք է սատարել ժողովրդի թեկնածուին:




Լրահոս