Կարագի գինը Հայաստանում շարունակում է բարձր մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարագի գները միջազգային շուկայում այս տարվա մայիսից սկսած նվազում են: Օրինակ` եթե մայիսին կարագի մեկ կգ կազմել է 5.7 դոլար, ապա այս օրերին այն միջազգային շուկայում վաճառվում է 4 դոլարով:

Բայց չնայած սրան` Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4550-4600 դրամով:

Այսինքն` ներքին շուկայում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.4 դոլարը` միջազգային շուկայում սահմանված գնից ավելի քան 5 դոլարով ավելի: Միաժամանակ, նկատենք, բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները:




Լրահոս