Արձակուրդս վերջացավ, անցնելու եմ իմ գործին. Կապանում պարտված ՔՊ թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էջմիածնում, Արմավիրում, Կապանում համապատասխանաբար պաշտպանում էր Դիանա Գասպարյանի, Դավիթ Խուդաթյանի եւ Նարեկ Բաբայանի թեկնածությունը: Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը այս ու այլ հարցերի մասին խոսել է ընտրություններում պարտված Նարեկ Բաբայանի հետ:

Կապանում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նարեկ Բաբայան: Հիշեցնենք, որ Նարեկ Բաբայանը Սյունիքի փոխմարզպետն է:

-Պարո՛ն Բաբայան, ընտրության արդյունքները Ձեզ համար սպասելի՞ էին:

-Չեմ ասի, թե սպասելի էին: Բայց նաեւ անակնկալ էլ չէին:

-Ինչպե՞ս ընդունեցիք պարտությունը:

-Պատվով:

-Շատ են կարծիքները այն մասին, որ հաղթել են ոչ թե թեկնածուները, որոնց սատարում է վարչապետը, այլ հաղթել է հենց վարչապետը: Այս պարագայում դո՞ւք եք պարտվել, թե՞ վարչապետ Փաշինյանը:

-Ասեմ, որ կողմ չեմ այդ կարծիքներին: Պարտվեցի ես, հետո նաեւ իմ թիմը:

-Ինչո՞վ եք զբաղվելու հիմա: Հետագայում հնարավո՞ր է, որ կրկին հավակնեք քաղաքապետի պաշտոնին:

-Արձակուրդս վերջացավ, անցնելու եմ իմ գործին: Եթե հետագայում նման առաջարկ լինի, կմտածեմ այդ մասին, հիմա հստակ բան ասել չեմ կարող:

-Շնորհավորել կամ պատրաստվո՞ւմ եք շնորհավորել Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանին:

-Փորձել եմ զանգահարել եւ շնորհավորել, անհասանելի էր:

Լուսինե Մինասյան




Լրահոս