14 մթերք, որոնք կօգնեն լավացնել տեսողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Budetezdorovy.ru-ն ներկայացրել է մթերքի ցանկը, որը կօգնի լավացնել տեսողությունը, քանի որ մեծ քանակով վիտամին A է պարունակում։

Սեխ։ Սեխն առանձնանում է օգտակար բաղադրությամբ. այն մեծ քանակով վիտամիններ, մասնավորապես՝ վիտամին A է պարունակում։ Մի կտոր սեխը կօգնի ապահովել վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 120 տոկոսը։

Տավարի լյարդ։ Տավարի լյարդը A և C վիտամինների աղբյուր է, հրաշալի միջոց է անեմիայի դեմ։ 100 գրամը պարունակում է վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 338 տոկոսը։

Լոլիկ։ Լոլիկը հարուստ է վիտամին A-ով և ևս մեկ կարևոր նյութով, որը հայտնի է լիկոպեն անունով։ 1 միջին լոլիկը կարող է ապահովել վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 20 տոկոսը։

Քաղցր կարտոֆիլ։ Քաղցր կարտոֆիլը ոչ միայն սննդարար նյութեր է պարունակում, այլև հրաշալի համ ունի։ Միջին չափի քաղցր կարտոֆիլը պարունակում է վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 438 տոկոսը։

Քաղցր պղպեղ։ Միջին չափի քաղցր պղպեղն օրգանիզմը կապահովվի վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 75 տոկոսով։

Ձողաձկան լյարդի յուղ։ Այս մթերքը հարուստ է մի խումբ սննդարար նյութերով, այդ թվում՝ A և D վիտամիններով։ Մեկ ճաշի գդալ յուղը պարունակում է վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 280 տոկոսը։

Մանգո։ Այս միրգը մի խումբ սննդարար նյութերի աղբյուր է, որոնց թվում է նաև վիտամին A-ն։ Մեկ բաժակ կտրատած մանգոն ապահովում է վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 36 տոկոսը։

Սպանախ։ Սպանախը A, C, K վիտամինների աղբյուր է, ինչպես նաև պարունակում է կալիում և երկաթ։ Մեկ բաժակ սպանախն օրգանիզմը կհագեցնի վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 49 տոկոսով։

Աղացած կարմիր պղպեղ՝ պապրիկա։ Այս համեմունքի մեկ թեյի բաժակը պարունակում է վիտամին A-ի օրվա չափաբաժնի 69 տոկոսը։

Խատուտիկ։ Խատուտիկը պարունակում է ոչ միայն վիտամին A, այլև կալցիում, յոդ, հակաօքսիդանտներ։ 1 բաժակը կարող է օգնել ստանալ վիտամին A-ի օրվա ողջ չափաբաժինը։

Կարմիր պղպեղ։ Կես բաժակ կարմիր պղպեղը նվազագույն կալորիաներ է պարունակում, բայց օրգանիզմը կարող է հագեցնել վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 42 տոկոսով։

Ոլոռ։ Կես բաժակ ոլոռը պարունակում է վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 134 տոկոսը։

Ծիրանի չիր։ Մեկ բաժակ ծիրանի չիրը գրեթե ամբողջությամբ կապահովվի վիտամին A-ի օրվա չափաբաժինը։

Չորացրած սուսամբար։ 100 գրամ չորացրած սուսամբարն օրգանիզմը կհագեցնի վիտամին A-ի՝ օրվա չափաբաժնի 161 տոկոսով։




Լրահոս