Հոկտեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի ներքաղաքական իրավիճակի եւ հնարավոր զարգացումների մասին:
***
Հոկտեմբերի 26-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժառանգություն կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ ներքաղաքական իրողությունների շուրջ՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ:
***
Հոկտեմբերի 26-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը և վերլուծաբան Հայկ Բալանյանը:
Թեման՝ Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սպասվող տնտեսական, քաղաքական զարգացումներ:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի մամուլի ասուլիսը, որտեղ հայտարարվելու է կուսակցության ստեղծման, քաղաքական նպատակների և գաղափարների մասին, ինչպես նաև ներկայացվելու` առաջիկա համագումարի վերաբերյալ:
Բանախոսներն են՝
Տիգրան Խզմալյան, կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր
Լուսինե Ազնաուրյանց, կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ինժեներ-կիբերնետիկ
Արամ Ավետիսյան, կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, հրապարակախոս, ազատամարտիկ
Ալեք Պողոսյան, կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ:
***
Ասուլիս 1.ժամը 11:30
«Նոյյան Տապան». Ասուլիս «Ջերմուկում տուրիզմ թե՞ հանքարդյունաբերություն» թեմայով
26-10-2018 11:30 | Հայաստան | Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Հոկտեմբերի 26-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս «Ջերմուկում տուրիզմ թե՞ հանքարդյունաբերություն» թեմայով:
Բանախոսներ՝
Տիգրան Մարգարյան – «Օլիմպիա» առողջարանի տնօրեն
Արտակ Մարկոսյան – «Վերոնա» առողջարանի տնօրեն
***
Հոկտեմբերի 26-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական կենրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հայացք Հայքից» նախաձեռնության ասուլիսը, որի ընթացքում նախաձեռնության անդամները հանդես կգան հայտարարությամբ, սպասվող ընտրությունների առիթով:
Բանախոսներ՝
Խաչիկ Չալիկյան – ռեժիսոր, դրամատուրգ
Վիգեն Ավետիս – քանդակագործ
Հակոբ Սիմոնյան – հնագետ