ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համաներումն ընդունվեց. քանի պատգամավոր կողմ քվեարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ 72 կողմ ձայնով համաներման մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ և ձեռնպահ քվեարկողներ չկային:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետությանանկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներումհայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է համաներում հայտարարելուարդյունքում պատժից ազատել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելուհետ կապված պատժի դատապարտված   այն անձանց, որոնց նկատմամբ պատիժըպայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,  ազատությունից զրկելուհետ չկապված պատիժների դատապարտված անձանց, համաներում հայտարարելուարդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկմանդատապարտված՝

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին

2) սույն օրենքն ուժի մեջմտնելու օրվա դրությամբ հղի կանանց

3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեքկամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց

4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվադրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.

5)60 տարին լրացած անձանց: Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանցվրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունիցզրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետությանպաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված եննրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալհանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրելկամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Նախգծով համաներում է նախատեսված նաև մի շարք այլ դեպքերի համար:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս