«Ագրոսպասարկում» ընկերությունը կլուծարվի. պարտքեր են կուտակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ընկերությունը կլուծարվի: Պատճառն այն է, որ ընկերությունը երկար տարիներ չի գործել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը բացի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից ու հաշվապահից այլ աշխատողներ չունի: Նաեւ օրեցօր ավելանում են ընկերության պարտավորությունները:

Նշենք, որ «Ագրոսպասարկում» ընկերության կրեդիտորական պարտավորությունները կազմում են 2 մլն 310 հազար դրամ, որից գույքահարկի գծով պարտքը 2 մլն 219 հազար դրամ է, իսկ աշխատավարձի գծով պարտքը` 91 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն ունի 886.2 քմ տարածք, 2 հատ ավտոմեքենա եւ 1998-2000 թվականներին ձեռք բերված, բայց արդեն մաշված պահեստամասեր: Բացի այս, 9 հատ գրասենյակային գույք, այդ թվում 2 հատ բջջային հեռախոս, 1 հատ բազկաթոռ, 2 հատ բազմացնող սարք, 1 հատ ցուցանակ, 1 հատ մետաղյա դուռ տեղադրված եւ այլն:

Ս.Հ.




Լրահոս