«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է. «Սիրելի հայրենակիցներ
Հայտնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից՝ որպես Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ստացել եմ առաջարկ՝ մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին: Որպես պատգամավորության թեկնածու՝ առաջադրվելու եմ թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Մալաթիա- Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:
Միաժամանակ լինելու եմ նաև ՀՀԿ համապետական ցուցակում :
Իմ գիտելիքները և խորհրդարանում աշխատելու փորձը, վստահ եմ, կծառայեն Հայաստանի զարգացմանը և առաջընթացին:
Շնորհակալ եմ իմ բոլոր կողմնակիցներից, և ակնկալում եմ ձեզնից յուրաքանչյուրի աջակցությունը»: