Արդյո՞ք ԱԱԾ-ն մարտի 1-ի վերաբերյալ ունեցել է լրացուցիչ տվյալներ և թաքցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվել է՝ արդյոք իրենք 2008թ. մարտի 1-ի վերաբերյալ ունեցե՞լ են լրացուցիչ տվյալներ, տեսանկարահանումներ, որոնք ժամանակին պահել են եւ թավշյա հեղափոխությունից հետո արդեն տրամադրել են նախաքննական մարմնին գործի բացահայտմանը նպաստելու համար:

«Մարտի 1-ի հետ կապված, իհարկե, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացնում ենք: Այլ մանրամասներ, սակայն, չեմ կարող հայտնել, քանի որ գործը քննում է ՀՔԾ-ն, եւ ես իրավասու չեմ քննության գաղտնիքներ հայտնել»: 2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի քրեական գործը ժամանակին հարուցվել էր հենց ԱԱԾ-ում, այդ գործի շրջանակներում դատապարտվեցին այն ժամանակ ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր, սակայն, նրանց առաջադրված մեղադրանքը փլուզվում է ՄԻԵԴ-ում: Ուստի Վանեցյանին հարցրինք՝ ի՞նչ հետեւություններ են արվել ու, ընդհանրապես, արվելո՞ւ են հետեւություններ, թե՞ ոչ` հաշվի առնելով, որ գործը հենց իրենց մոտ է հարուցվել: «Այդ ամենի գնահատականը կտրվի, բայց ես չեմ այն մարդը, որ պետք է քաղաքական գնահատականը տամ՝ ոնց է եղել, ինչ է եղել: Քննությունը կընթանա, հետո կտրվի իրավական գնահատական, այնուհետեւ քաղաքական գործիչներն էլ կտան քաղաքական գնահատական»,- ասաց նա:




Լրահոս