Տոնական օրերին ԱԻՆ-ը կաշխատի ուժեղացված ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ դեկտեմբերի 29-ից հունվարի 8-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները կաշխատեն ուժեղացված ռեժիմով:

Ինչպես  տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, տոնական օրերն անվտանգ անցկացնելու նպատակով կուժեղացվի հսկողությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ մշակութային օբյեկտներում կազմակերպվող տոնական միջոցառումների ժամանակ հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ։

Առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները:




Լրահոս