ԲԴԽ-ի դեմ հայցերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների դեմ դատական հայցերը շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյուզաննա Պողոսյանը 2019 թվականի հունվարի 30-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ճանաչել 2018 թվականի դեկտեմբերի 18-ին քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հետ ԲԴԽ-ի կողմից անցկացված հարցազրույցի փուլը Սյուզաննա Պողոսյանի կողմից հաղթահարած համարելու իրավահարաբերության առկայությունը եւ իր անունը Արդարադատության ակադեմիայում ուսուցումը կազմակերպելու նպատակով ուղարկվող ցուցակում համարել ներառված:

Թե ինչով կավարտվի ԲԴԽ-ի դեմ Սյուզաննա Պողոսյանի եւ մյուս դատավորի թեկնածուների հայցերը, դժվար չէ կանխատեսել: Սակայն փաստ է մեկ բան, որ սա միակ նախադեպը չէ:




Լրահոս