Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչի վերջին զույգը «Լացիոն» և «Ինտերն» էին:
Այս խաղը անցավ գերլարված պայքարում և խաղի հաշիվը բացվեց միայն հանդիպման 108-րդ րոպեին: Հռոմեական թիմը Իմոբիլեի գոլի շնորհիվ առաջ ացավ հաշվի մեջ:Սա դեռ վերջը չէր:
Խաղի 120-րդ րոպեին Ռադուն խախտեց կանոնները սեփական տուգանայինում ,ստացավ կարմիր քարտ և միլանյան թիմին տվեց խաղը փրկելու հնարավորություն:
Իկարդին անվրեպ էր:
Հանդիպումը տեղափոխվեց 11 մետրանոցների փուլ,որտեղ միլանցիներից Ռաջա Նաինգոլանի վրիպումը դարձավ ճակատագրական:
Այսպիսով «Լացիոն» 11 մետրանոցներով հաղթեց «Ինտերին» և վաստակեց կիսաեզրափակչում խաղալու իրավունք: