Քիչ առաջ 21/09 տեղամասում միջադեպ եղավ համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանի վստահված անձ Էրիկ Սիմոնյանի և թեկնածու Նորայր Հայրապետյանի միջև։
Վերջինս կնոջն ուղեկցում էր ընտրատեղամաս։
Այս ընթացքում Էրիկ Սիմոնյանը, որը նույնիսկ չէր գրանցվել, թեկնածուին դուրս հրավիրեց։ Թեկնածուն նշեց, որ կնոջն է ուղեկցում։
Թեկնածուն նաև վստահված անձին հարց ուղղեց` գրանցվա՞ծ է նա արդյոք, ինչին բացասական պատասխան ստացավ. «Չէ։ Միլիցա՞ ես»։
Եվ բանավեճ սկսվեց։
Ի դեպ, Էրիկ Սիմոնյանի եղբայրը Վարդենիսի փոխոստիկնապետն է։
Նշենք, որ Վարդենիսի փոխոստիկանապետը Սիմոն Սիմոնյանն է:
Մանրամասները` ArmLur.am– ի տեսանյութում։