Ինտերը նոր պայմանագիր է առաջարկում Իկարդիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Football Italia-ի փոխանցմամբ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին չի մասնակցի «Ֆիորենտինայի» դեմ խաղին, սակայն միլանյան ակումբը արդեն նոր պայմանագիր է առաջարկել արգենտինացուն։

Նոր պայմանագիրը կկնքվի 4 տարվա ժամկետով, և Իկարդին կստանա տարեկան 6․5 մլն․ եվրո աշխատավարձ, ինչպես նաև հավելավճարներ։ Սակայն խաղացողը ցանկանում է տարեկան վաստակել 10 մլն․ եվրո՝ հավելավճարներով։

Հիշեցնենք, որ միլանյան ակումբը Իկարդիին զրկել է ավագի թեւկապից:




Լրահոս