Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Պատճենը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին
Պատճենը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճենը ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին
Պատճենը ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին
ՀՀ քաղաքացիներ Արմեն Թադևոսյանից և
Լուսաբեկ Սամվելյանից
Պարոն վարչապետ, այս բաց նամակով ցանկանում ենք Ձեր և ուժային կառույցների ղեկավարների ուշադրությունը հրավիրել նորանկախ Հայաստանի պատմության ամենակոռուպցիոն միջադեպի վրա:
Մենք ներքոստորագրողներս հանդիսանում ենք Նորաշեն 2007 կոպերատիվի նախաձեռնողները: Մասնավորապես ես՝ Արմեն Թադևոսյանս հիմնադրել եմ կոպերատիվը և իմ գործընկերների հետ կատարել եմ բնակելի շենքի շինարարություն:
Հետագայում ինձ և իմ գործընկերներին է միացել Լուսաբեկ Սամվելյանը:
2008 թվականին, երբ սկսեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մեր գործերը սկսեցին վատանալ: Ունենալով այսպես կոչված լավ շրջապատ, մենք երկու ընկեր դիմեցինք տարբեր մարդկանց, նրանցից վերցնելով պարտքով գումարներ, որպեսզի կարողանանք իրականացնել շինարարական աշխատանքները:
Բոլորս էլ լավ գիտենք, որ այսպես կոչված կանխիկ, կամ իրենց լեզվով ասած քյաշ կարելի էր գտնել իշխանության մերձավոր շրջապատի մի քանի անհատների մոտ:
Եվ այսպես մենք՝ գրավադրելով մեր անձնական և շինարարական գույքերը և տասնյակ մեքենաներ, տոկոսով գումարներ ենք վերցրել .
ՀՀ քաղաքացի Հովհաննես Երիցյանից (ՀՀ Ավիացիայի նախկին պետ)
ՀՀ քաղաքացի Դավիթ Բեգլարյանից (ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուց, որն էլ իր հերթին ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա էր)
ՀՀ ՊՆ ՀՕՊ վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանից
ՀՀ քաղաքացի Սարգիս Աղաբեկյանից
Եվ բարձրաստիճան տասնյակ այլ պաշտոնյաներից:
2-3 տարի այս մարդկանց մենք ամեն ամիս վճարել ենք իրենց տված գումարների տոկոսները:
Հետագայում, երբ չկարողացանք արդեն վճարել վաշխառուների տոկոսները, նրանք իրենցով արեցին գրավադրած թե մեր անձնական, և թե կոպերատիվի գույքը:
Այն տարիներին, երբ երկիրը ղեկավարում էր վաշխառուների համակարգը մեզ ձերբակալեցին, կալանավորեցին և իրենց կանոններով դատապարտեցին՝ սպառնալով <<Վեր ընգեք տեղներդ, քանի կյանքներովդ պատասխան չեք տվել>>:
Մեզ սպառնացել են տարատեսակ պաշտոնյաներ՝ իրավական համակարգից և այդ կերպ լռեցրել են:
Ամեն հինգշաբթի կառավարության դիմաց մեր շահառուները բողոքի ակցիաներ են իրականցնում՝ հույս ունենալով, որ Հայաստանի անկախության մեջ տեղի ունեցած ամենախոշոր կոռուպցիոն և հանցավոր շղթան մի օր կբացահայտվի:
Image result for vostikan
Մենք երկու գործընկերներ դատապարտվել ենք իբրև թե խարդախություն իրականացնելու համար, կրել ենք մեր պատիժն ու այժմ գտնվում ենք ազատության մեջ:
Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո մեզ մոտ հույս է առաջացել, որ սույն քրեական գործը կվերաբացվի:
Մենք պատրաստ ենք կրկին գնալ ԱԱԾ, դատախազություն, ՀՔԾ, կամ քննչական կոմիտե, որտեղ որ մեզ կկանչեն: Պատրաստ ենք կետ առ կետ, տող առ տող ապացուցել, այս գործում իրական հանցագործություն կատարողներին, որոնք գտնվում են ազատության մեջ, իսկ նույն ժամանակ քաղաքացիները չեն կարողանում ապրել այն տներում, որոնց համար գումարներ են վճարել:
Պարոն Նիկոլ Փաշինյան, խնդրում ենք Ձեր միջնորդությունը, սույն գործով նոր քննություն սկսելու և արդարությունը վերականգնելու համար:
Մենք հավատում ենք, որ Նոր Հայաստանում, մեր իրավապահները կկարողանան առանց կաշկանդվելու և վախի այս գործը բացահայտել և իրական բնակիչներին վերադարձնել իրենց բնակարանները, իսկ մեզ վերադարձնել այն գույքն ու գումարները, որոնք մեզանից խլել են:
Ինչպես վերևում նշեցինք, այս գործում փոշիացվել են միլիոնավոր դոլարներ, և մենք, որ գործարարներ էինք, դարձել ենք սնանկ:
Արմեն Թադևոսյան, ՀՀ, Ք. Երևան. Ներքին Չարբախ 3-րդ փողոց 1-ին նրբանցք 22 գ տուն
Հեռ. 077-11-32-46
Լուսաբեկ Սամվելյան, ՀՀ, Ք. Երևան, Մուշական փողոց 19 տուն
Հեռ. 094-98-99-99