22-ամյա հսկիչը ընկերությունից գողություն է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է ՍՊ ընկերության հաշվապահությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության՝ 22-ամյա հսկիչին:

Նախնական քննության տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին, ՍՊ ընկերությանը պատկանող ջերմոցային տնտեսության հսկիչը՝ ծնված 1996 թվականին, նախապես տեղյակ լինելով, որ ՍՊԸ-ի դրամական միջոցները պահվում են ընկերության հաշվապահության պահարանի դարակում, նպատակադրվել է գաղտնի հափշտակել այնտեղ առկա զգալի չափերի կանխիկ գումարը:

Այդ նպատակով 22-ամյա երիտասարդը հրել-բացել է հաշվապահության սենյակի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս և իր հետ նախապես վերցրած մետաղական ամրանի գործադրմամբ բացելով մետաղական պահարանի դարակը՝ գաղտնի հափշտակել այնտեղ առկա գումարը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:




Լրահոս