ՖՈՏՈ․ Քաղաքացու օրվա միջոցառումները Արագածոտնի մարզում մեկնարկեցին ծառատունկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Աշտարակի քաղաքային զբոսայգում տնկել են շուրջ 100 եղևնիներ և ակացիաներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարզպետի նախաձեռնությամբ զբոսայգու մի հատվածը վերցվել է մարզպետարանի հոգածության ներքո, և մարզպետարանի աշխատակազմը հաճախակի այցելելու է զբոսայգի, խնամելու է ծառերը և մաքրելու է շրջակայքը:

Մարզպետ Գևորգյանը և քաղաքապետ Շահվերդյանը նախաձեռնել են բարեկարգել քաղաքի բանուկ մասում գտնվող, բայց տարիներ շարունակ անտեսված զբոսայգին և այն դարձնել ժամանցի հաճելի վայր:




Լրահոս