ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ում և որքան օգնություն է տվել Պարույր Սարգսյանը․ Զարթոնքի նախկին գյուղապետն ապացույցներ է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում շուրջ մեկ ամիս տեւած ամենօրյա ցույցերն ու լարված իրավիճակը հանգեցրին նրան, որ 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանն ապրիլի 23-ին հրաժարական տվեց։ Ինչպես հայտնի է՝ մարտ ամսից մի խումբ զարթոնքցիներ ցույցեր էին սկսել ընդդեմ Սարգսյանի՝ նրան մեղադրելով 23 տարիների ընթացքում անգործության եւ նաեւ չարաշահումների մեջ։ Երբ լարված իրավիճակը հասավ իր գագաթնակետին, եւ բախումներ եղան գյուղապետի դստեր տան եւ դպրոցի մոտ, Պարույր Սարգսյանը որոշեց հրաժարական ներկայացնել, եւ այժմ Զարթոնք գյուղի 6 բնակիչների դիմումի հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ Սարգսյանի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Օրինակ, Զարթոնք համայնքի նշված բնակիչները, ովքեր 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ են, նշել են, որ համայնքի ղեկավարն իրենց անուններով համայնքի բյուջեից ընդհանուրը 1 մլն 100 հազար դրամ գումարի չափով օգնություն է դուրս գրել, սակայն իրենցից մեկն ընդհանրապես գումար չի ստացել, իսկ մյուսները ստացել են ընդհանուրը 300 հազար դրամ գումար: Իսկ ինչպես է արդեն համայնքի նախկին ղեկավարն արձագանքում մեղադրանքներին, եւ ինչ է արվել դուրս գրված գումարների հետ։

Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով ArmLur.am-ն այցելել է Զարթոնք համայնք, զրուցել թե նախկին ղեկավարի, թե այլ անձանց հետ, ովքեր անմիջական կապ ունեն հարուցված քրեական գործի նյութերի հետ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս