ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխնախարար Արա Նազարյանը՝ Դավիթ Տոնոյանի կադրը լինելու և նոր աշխատանքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ, թե արդյոք նա ցանկություն չունի վերադառնալու Պաշտպանության նախարարություն:

-Պարո՛ն Նազարյան, Դուք ԱԻՆ տեղափոխվեցիք այն ժամանակ, երբ Դավիթ Տոնոյանը նշանակվեց ԱԻՆ նախարարու Ձեզ`որպեսիր կադր, բերեց ԱԻՆ: Հիմա Դավիթ Տոնոյանը իր հարազատ ոլորտում է. Դուքչե՞ք ուզում հետ վերադառնալ:

-Այս տերմինը մի օգտագործեք, քանի որ ես ոչ մեկի կադրը չեմ եղել, չեմ էլ պատրաստվում լինել. ես Հայաստանի Հանրապետությանն եմ ծառայում:

-Հիմա Դավիթ Տոնոյանը իր հարազատ ոլորտում է, Դուք չե՞ք ուզում հետ վերադառնալ:

-Օրինակ`Ձեր հարցը ի՞նչ կապ ունի այս մեքենաների կամ այսօրվա միջոցառման հետ:

-ԱԻՆ-ին նորհրշեջ մեքենաներ տրամադրվեցին եւ այլ տեխնիկա, որպեսզի, եթե Խոսրովի անտառի հրդեհի նման դեպք ունենանք, չասեք` տեխնիկա չունենք, ու դիմեք Ռուսաստանին կամ այլ երկրների:

-Մաթեմատիկական խնդիր եք դնում, որը կարող է իրականության հետ կապ չունենալ: Բնականաբար, հարցը պետք է փիլիսոփայորեն դնել եւ ավելի ծավալուն: Տարբեր հրդեհներ են լինում եւ տարբեր ծավալների, եւ չի բացառվում, որ օգնության կարիք եւս լինի, բայց որմեր զինանոցը հզորանում է, դա փաստ է:

– Անցած տարի ԱԱԾ-ն քննություն էր իրականացնում ԱԻՆ-ի գործունեության մասով, եւ դեռ ավելին` գրել էինք, որքննություն է տարվում այն մասով, որ փրփուրներ են վաճառվել ավտոլցակայաններին, աշխատակիցների համազգեստների համար գումար են ուզել: Դուք տեղյակ չե՞ք եղել այդպիսի դրսեւորումների մասին:

-Թող քննությունը շարունակվի, կերեւա. ես նախաքննական գործառույթներ չեմ իրականացնում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս