ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԿԱՐԴԱՆԵրեկ Էրեբունի համայնքի Աթոյան փողոցում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին, որոնք ՀԱԿ-ի թերթոն-թռուցիկներն են բաժանելիս եղել, մոտեցել են ոստիկաններ եւ ասել, թե «չի կարելի բաժանել»: Այնուհետեւ քաղաքացիական հագուստով վեց-յոթ երիտասարդներ հարձակվել-խլել են թերթոնները: ՀԱԿ-ի ակտիվիստները նկատել են, որ թերթոնները գողացած երիտասարդները մտել են Էրեբունու` Հանրապետական կուսակցության Աթոյան փողոցի վրա գտնվող 13 շենքի գրասենյակը: Ու այդ ամենը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առջեւ:ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԱվանդույթի համաձայն` ամեն ուրբաթ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Սերժի՛կ, հեռացի՛ր», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ» վանկարկումներով հերթական անգամ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց են հավաքվել ՀԱԿ-ի ներկայացուցիչները` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նրանք կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջները կատարվեն:ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԲագրատունյաց պողոտայի 17 շենքի 72 բնակարանում 1961թ. ծնված Սեդրակ Գյումիրյանը սպանել է հարազատ որդուն` 1988թ. ծնված Սարգիս Գյումիրյան: Սպանությունը կատարվել է խոհանոցային դանակով: Ավելի ուշ ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով բաժին է հրավիրվել որդեսպան Ս.Գյումիրյանը: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հայրն ասել է, թե ի ծնե անբուժելի հիվանդությամբ տառապող որդուն ինքը ստիպված է եղել սպանել, քանի որ չէր կարողանում հոգալ երեխայի առողջական ծախսերը: Ամեն դեպքում քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: ԼԻԿԲԵԶԵրեկ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե Հայաստանում հեղափոխության նախադրյալներ չկան, սակայն կան սոցիալական պայթյունի եւ հեղաշրջման իրական նախադրյալներ: Մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա հակակրանքով է վերաբերում հեղափոխություններին, Վահան Հովհաննիսյանը կարճ լիկբեզ է անցկացրել` բացատրելով հեղափոխության եւ հեղաշրջման տարբերությունը. «Հավանաբար, խոսելով անօրինականության մասին` Սարգսյանը նկատի ուներ ոչ թե հեղափոխությունն, այլ հեղաշրջումը: Այո, հեղաշրջումն իրոք հակասում է օրենքների նորմերին եւ Սահմանադրությանը, սակայն հեղափոխությունը՝ ոչ: Հեղափոխությունը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է, ինչը կարող է անցնել առանց արյան եւ զենքի կիրառության: Հեղափոխությունն առաջընթացի շարժիչ ուժն է, իսկ առաջընթացը չի կարող հակասել Սահմանադրությանը: Իսկ ահա Հայաստանն իր համար ընտրել է հետընթացի ճանապարհը»: ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿ«54-ամյա մի տղամարդ մարտի 10-ին` ժամը 14.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերն իրեն պատկանող խանութից  գողություն կատարելու պահին նկատել է դիմակավորված անձի: Խոսելու ընթացքում անծանոթը հանել է դիմակը, եւ պարզվել է, որ նա խանութի հարեւանությամբ բնակվող ոմն Սամվելիկն է, որը դիմել է փախուստի: Պարզվել է, որ նա խանութից հափշտակել է բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր եւ ծխախոտ»,-հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:ԺԱՄԱՆԱԿԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է «Գլենդել հիլզ» ընկերությունն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործի դատաքննությունը: Նիստի ընթացքում «Ժամանակ»-ի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայցվորներից երկար ժամանակ փորձել է իմանալ, թե որն է թերթի դեմ ներկայացված հայցադիմումի հիմքն ու առարկան, քանի որ հայցադիմումից այդպես էլ պարզ չէր, թե կոնկրետ որ տեղեկատվությունն է հայցվորը ցանկանում, որ թերթը հերքի, եւ այդ տեղեկատվությունը որպես ինչ է ընկալված` զրպարտությո՞ւն, թե՞ վիրավորանք: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին` ժամը 16-ին:




Լրահոս