Պաշտոնական. «Սելթիկը» համալրվեց Երեւանյան ԵՎՐՈ-ի տաղանդներից մեկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոտլանդական «Սելթիկը» պաշտոնապես պայմանագիր է կնքել անգլիական «Սաութհեմփթոնի» նախկին հարձակվող Ջոնաթան Աֆոլաբիի հետ: Շոտլանդական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը ակումբին միացել է որպես ազատ գործակալ եւ նրա հետ կքնվել է 3 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Աֆոլաբին մասնակցում էր Երեւանում կայացած Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առսջնությանը, որտեղ Իռլանդիայի հետ միասին կարողացավ հասնել մինչեւ կիսաեզրափակիչ: Նա ողջ առաջնության ընթացքում դարձավ 1 գոլի հեղինակ, իսկ կիսաեզրափակչին չմասնակցեց որակազրկման պատճառով, որտեղ էլ Իռլանդիայի Մ19 հավաքականը 0:4 հաշվով զիջեց Պորտուգալիայի հասակակիցներին:
Հավելենք, որ ֆուտբոլիստը «Սելթիկի» կազմում կկրի 24 համարի մարզաշապիկը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս