Օգոստոսի 24-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում: Հրդեհը հաջողվել է մարել միայն մյուս օրը` 14:00-ի սահմաններում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 145/5 հասցեում գտնվող «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի տարածքում:
Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)` լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք:
Ինչը կարող էր այս աստիճան բարդությունով հրդեհի պատճառ դառնալ, ինչ վարկած են քննում այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ:
Հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում