ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թումանյանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Վանաձոր ճանապարհին ստուգելու նպատակով կանգնեցրել էին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենա, որը բեռնված էր մոտ 3 խմ փայտանյութով։
Մեքենայի 25-ամյա վարորդը չի ներկայացրել բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթերը։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բաժնում պարզվել է, որ փայտը պատրաստվել է Լորուտ գյուղի հանդամասում՝ ապօրինի հատված մեկ հաճարենուց և մեկ թեղիից։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Նախապատրաստվում են նյութեր։




Լրահոս