Լևանդովսկին կրկնել է Օբամեյանգի ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Աուգսբուրգի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրի արտագնա հանդիպման առաջին գոլն է խփել (2:2):

31-ամյա լեհը 14-րդ րոպեին աչքի է ընկել կիսապաշտպան Սերժ Գնաբրիի փոխանցումից հետո։ Լևանդովսկու համար այս գոլն արդեն 12-րդն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում։ Ընդ որում, հարձակվողը գոլ է խփել առաջին ութ տուրերից յուրաքանչյուրում ՝ այդկերպ կրկնելով Դորտմունդի «Բորուսիայի» նախկին հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ռեկորդը:

Ռոբերտը Բունդեսլիգայի ռեկորդ կսահմանի, եթե աչքի ընկնի Բեռլինի «Ունիոնի» դեմ 9-րդ տուրի խաղում: Հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում հոկտեմբերի 26-ին, սկիզբը՝ Երեւանի ժամանակով 17:30-ին:




Լրահոս