Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն նախագիծը, որով քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների մեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Նախագծին դեմ հանդես եկողները հիմնականում ԲՀԿ խմբակցությունից էին։ Ձայները բաշխվեցին այսպես․
կողմ -83,
դեմ -24,
ձեռնպահ -3։
Դեռ առաջին ընթերցման ժամանակ այս խմբակցության պատգամավորների կողմից ակնարկներ արվեցին, որ սա «գործ տալու» նախագիծ է։ Նրանցից մեկն ասաց, որ այդ նախագիծը մարդկանց իրար դեմ է հանելու, շատերը վատություն անելու համար սկսելու են հետապնդել այլ մարդկանց և արձանագրել նրանց արած խախտումները։