Առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արաբկիր» բժշկական համալիրում այսօր տեղի է ունեցել «Լյարդի փոխպատվաստման կազմակերպում» թեմայովհայ-բելառուսական սիմպոզիումը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, Մինսկի «Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի» տնօրեն Օլեգ Ռումմոն:

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ կարող ենք փաստել, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանումկատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում: Սա մեր երկու երկրի` Հայաստանի և Բելառուսի, բարեհաջող և բեղմնավոր համագործակցության ապացույցն է»,- ասել է Լենա Նանուշյանըսիմպոզիումի բացման խոսքում:

Հայ-բելառուսական սիմպոզիումի ժամանակ մասնագետներըքննարկել են օրգանների փոխպատվաստման կազմակերպման հարցերը, մեծահասակների և երեխաների լյարդի փոխպատվաստման խնդիրները, նախաև հետվիրահատական վարման մոտեցումները:

Նշենք, որ Բելառուսի գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս հունվարին`Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Բելառուսի առողջապահության նախարարՎալերի Մալաշկոյի Մինսկում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ: Եվ երեկ Հայաստանում առաջին անգամ իրականացվել էկենդանի դոնորի լյարդի ձախ բլթի փոխպատվաստում`երեխային: Հայ-բելառուսական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս բելառուսական մասնագետների կողմից իրականցվել է 5 պացիենտի լյարդի փոխպատվաստում Մինսկում ու 11 հայ մասնագետի վերապատրաստում Մինսկում:

Նման բարդ վիրահատությունների կատարումը խոսում է Հայաստանի բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:
Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին:




Լրահոս