«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը եւ 1 ամիս առաջ «Հյուսիս-հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, «Սթոնս»ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Սեպտեմբերին քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել Առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը եւ Սարգսյանին ազատ արձակել` 10 մլն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք` ըստ մեղադրանքի` Գուրգեն Սարգսյանը Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի հետ միասին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրենՎեն Սիաոյի հետկնքել է երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով«ՍԻՆՈՀԻԴՐՈՔՈՐՓՈՐԵՅՇՆ»-ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ, որոնց ծագումը թաքցվել է տարբեր փոխանցումների ու կանխիկացումների միջոցով: