150-ժամանոց զինադադար Սիրիայում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան հայտարարում է, որ Սիրիայում այս պահինռազմական գործողություններըվերսկսելու կարիք չկա, քանի որ Միացյալ Նահանգների կողմից տեղեկացվել է հյուսիսում սահմանամերձ տարածքից քրդական ուժերի լիակատար դուրսբերման մասին:Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այս հայտարարությունը տարածեց Սոչիում նախօրեին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների 6 ժամ տեւած հանդիպումից հետո:

Թուրքական պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում նշվում է. «Սոչիի համաձայնագիրը ներառում Է հոդվածներ, որոնք երաշխավորում են Թուրքիայի սահմանների անվտանգությունը եւ մեր սահմանից YPG-ի (սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի) ահաբեկչական տարրերի հետքաշումը 30 կիլոմետրով»:

ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարի հնգօրյա ժամկետը լրանալուց ժամեր առաջ Վլադիմիր ՊուտինըեւՌեջեփ Էրդողանը պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արեւելքում համատեղ ռազմական պարեկության եւ քուրդ զինյալներին այդ շրջանն ազատելու նոր վերջնաժամկետ տրամադրելու մասին:

Ռիա Նովոստիի տեղեկացմամբ` Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների ստորագրած, տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը հաստատում է` հոկտեմբերի 23-ին` ժամը 12:00-ից, սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում` «Խաղաղության ակունք» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս, մտցվում են ռուսական ռազմական ոստիկանության եւ Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ: Դրանք օժանդակելու են քրդական զինված ջոկատները սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հետքաշելուն, ինչըպետք Է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Այսինքն` նախատեսվում է 150-ժամանոց նոր զինադադար:

Ամբողջ աշխարհի ուշադրությունն էր կենտրոնացած Պուտին-Էրդողան հանդիպման վրա. ի՞նչ հանգուցալուծման էին գալու՝ Սիրիայի հարցում, երբ հենցնույնօրն էր լրանում արաբական երկրում 120-ժամյա հրադադարի ժամկետը: Անկարան քրդերին ընդամենը հինգ օր էր տվել հակամարտության գոտուց ապստամբող խմբերը դուրս բերելու համար:

Թուրքական կողմի հավաստմամբ՝ հոկտեմբերի 9-ից սկսված «Խաղաղության ակունք» գործողության ժամանակ 775 «ահաբեկիչ» է վնասազերծվել, սպանվել է յոթթուրք զինվորական, սիրիական ընդդիմադիր ազգային բանակի 79 զինյալ եւ Թուրքիայի 20 խաղաղ բնակիչ:

Իսկ Հայաստանի շարունակական ներկայությունը Սիրիայում՝ պետական մակարդակով, այսօր վստահաբար բարձրացնում է մեր երկրի վարականիշը միջազգային անվտանգության հարթակում: Եւ պատահական չէր,որ թուրքական ռազմարշավի հենց սկզբում դատապարտելով Անկարայի այս նախաձեռնությունը` պաշտոնական Երեւանը հայտարարեց, որ շարունակելու է մարդասիրական առաքելությունը Սիրիայում:




Լրահոս