Սա մեր վատագույն խաղն էր այն օրից, ինչ գլխավորում եմ «Լոռին»․ Դավիդ Կամպանյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 12-րդ տուրի «Լոռի» – «Գանձասար – Կապան» խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել վանաձորյան թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան։

«Իհարկե շատ ուրախ եմ հաղթանակի կապակցությամբ, բայց նաեւ կասեմ, որ սա «Լոռիի» վատագույն խաղն էր ՝ սկսած այն օրից, երբ ես գլխավորել եմ թիմը։ Հանդիպման սկզբում շատ լավ էինք գործում եւ կարողացանք գոլ խփել, բայց դրանից հետո տղաների գործողություններում նյարդայնություն էր նկատվում, ինչպես նաեւ պրեսինգի ժամանակ լավ չէինք կարողանում դիմավորել մրցակցին։ Այս մրցաշրջանում թույլ թիմեր չկան․ «Գանձասար – Կապանը» շատ լավ էր խաղում եւ կարողանում էր պահեր ստեղծել։ Մենք մեզ համար շատ մեծ խնդիրներ ստեղծեցինք, Վարդան Շահատունին էլ իր հերթին հիանալի սեյվեր էր կատարում։ Այս խաղի ընթացքում երկու անգամ ստիպված եղա փոխել խաղային մարտավարությունը։

Առաջին կեսում տղաները ամեն ինչ անում էին լավ խաղալու համար, սակայն ոչինչ չստացվեց եւ ընդմիջմանն էլ վերլուծեցինք ու նշեցինք, որ պետք է փոխել ինչ-որ բան։ Միակ դրականն այն էր առաջին կեսից հետո, որ չէինք պարտվում։ Երկրորդ խաղակեսում փոխեցինք մարտավարությունը եւ սկսեցինք աելի խելացի խաղալ․ կարողացանք գոլ խփել 11մ հարվածից, իսկ դրանից հետո պահեր ստեղծել չկարողացանք։ Մրցակիցը շատ լավ էր խաղում եւ ավելիին էր արժանի, բայց մեքն էլ ենք ունեցել այնպիսի խաղեր, որտեղ պետք է հաղթեինք, բայց այդպես չի եղել։ Բոլորս երջանիկ ենք հաղթանակի կապակցությամբ, որովհետեւ ֆուտբոլում կարեւորը միավորներն են․ մենք վաստակեցինք 21 միավոր ու մեկ խաղ էլ պահեստում ունենք եւ մոտենում ենք առաջատարներին։ Բոլորն ուրախ են հաղթանակի համար ու նաեւ գոհ իմ աշխատանքից»,- ասել է Դավիդ Կամպանյան։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս