Պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի փակվելու եւ մրցույթին մասնակացած «ORSIS» զինագործական ընկերության բողոքարկման աղմկոտ պատմության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել:
Ըստ իրավապահ համակարգից ստացված լուրերի` Պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի մի շարք բարձրաստիճան զինվորականներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ հենց նրանց գործողությունները քննության առարկա կդառնան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր նաեւ, որ գլխավոր շտաբից «ORSIS»-ի ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են գրել` ապահովելու հենց այդ ընկերության առաջնահերթությունը:
Իսկ այս ընկերությունը, մեր տեղեկություններով, սերտ առնչություն ունի ՌԴ նախկին փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման երբեմնի համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ: