«Խորհրդի նախագահը չի կարող միայնակ նստել և օրակարգ որոշել». ինչու է Բաբկեն Պիպոյանը որոշել դիմել վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի  նիստի ժամանակ հայտարարել էր, որ հեռանում է խորհրդից։

«Հենց վաղը ես ասելու եմ, որ եթե իմ խորհուրդը չեք ուզում, ես գնացի։ Հենց վաղն առավոտյան վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով, որ դուրս գամ Հանրային խորհրդի կազմից»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Պիպոյանը։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Բաբկեն Պիպոյանի հետ: Նա հայտնեց, որ հանրային խորհրդից հեռանալու պատճառները բազմազան են, կտրված է հանրային խորհուրդ-գործադիր իշխանություն կապը:

«Ես պատրաստ եմ չլինել հանրային խորհրդում, որովհետև ինձ հանրային խորհուրդ՝ այդպիսին պետք չէ: Ես երկար տարիներ գործել եմ հանրային դաշտում և շարունակելու եմ գործել: Հանրային խորհուրդն ունի 45 անդամ. եթե նրանցից, որևէ մեկը չի կարողանում ասել պարոն Մանուկյանին՝ գիտեք՝ Դուք այսպես եք անում, այնպես եք անում»,- նշեց նա:

Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է կրել գաղափարական արժեքներ և դրանով ապրել. «Չպետք է մոռանանք՝ հանրային խորհրդի նախագահի և անդամի գոծառույթները: Խորհրդի նախագահը չի կարող միայնակ նստել և օրակարգ որոշել: Եթե Վազգեն Մանուկյանը հանրային խորհրդի նիստից 2 օր հետո հայտնում է իր դիրքորոշումն այս կամ այն հարցի վերաբերյալ, ապա դա չի նշանակում, որ խորհուրդը քննարկել է քաղաքական հարց»:

Հիշեցնենք, որ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ հեռանում է խորհրդից և դիմում է ներկայացրել Կառավարություն՝ ՀՀ վարչապետին խնդրելով դադարեցնել խորհրդում իր գործունեությունը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս