Քաղաքացին Սուրենավանում աճեցրել է շրջանառությունն արգելված մի շարք հոգեմետ բույսեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մհեր Սարգսի Ազոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Տրնդեզ» եկեղեցական տոնից հետո, իր տանը մնացած կանեփի սերմերը, 2019 թվականի մայիս ամսին, քննությամբ չպարզված օրը, առանց իրացնելու նպատակի՝ իր օգտագործման համար, թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մասին 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270 Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ի թիվ 707 Ն որոշմամբ սահմանված կարգի» խախտմամբ՝ իրեն պատկանող Արարատի մարզի Սուրենավան գյուղի Շահումյան 10 հասցեում գտնվող հողամասում ցանել և աճեցրել է շրջանառությունն արգելված թմրաալկալոիդ և տետրահիդրոկանաբինոլ պարունակող խոշոր չափերով 61 հատ կանեփի թարմ, ամբորլջական բույսեր, որոնք 2019թ.-ի հուլիսի 26-ին ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վերցվել են նրան պատկանող հողամասում կատարված զննության ընթացքում:




Լրահոս