Փոխվարչապետը՝ «Տարոն Ավիա»-ի՝ Աֆրիկա տեղափոխվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` մեկնաբանելով «Տարոն Ավիա» ընկերության` Հայաստանից հեռանալու և Աֆրիկայում աշխատելու որոշումը։

«Ավիափոխադրումները «մարշրուտկայով» մարդ տեղափոխելը չէ։ «Տարոն Ավիան» եվրոպական կառույցներից մեկի հետ խնդիր է ունեցել։ Եվրոպայի մեր գործընկերները տեղեկացրել են, որ ընկերությունը որոշակի ստանդարտների չի համապատասխանում և թռիչքները խնդրահարույց են։ Կոմպլեքս փորձաքննություն է անցկացվել և այդ փորձաքննության արդյունքները բավարար չեն եղել»,- ասաց փոխվարչապետը։

Ավինյանը նաև նշեց, որ հայկական ավիաընկերության` հայաստանյան շուկայից հեռանալը ցավալի է, բայց առաջին տեղում թռիչքի անվտանգությունն է։

«Այստեղ զիջելու տեղ չունենք։ Սա է լինելու քաղաքականությունը բոլոր ոլորտներում»,– ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ «Տարոն Ավիա» ընկերության՝ Աֆրիկայում աշխատելու մասին հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը:

 




Լրահոս