Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ծաղկաձոր քաղաքում գտնվող Գոլդեն Փելիս հյուրանոցը հանել աճուրդի։ Որպես մեկնարկային գին՝ սահմանվել է 7 մլրդ դրամը։
Հիշեցնենք, որ այդ հյուրանոցային համալիրն Արմեն Ավետիսյանը նվիրաբերել էր պետությանը, եւ ամիսներ շարունակ չէր հաջողվում որոշել կառույցի ճակատագիրը։
Ի վերջո, այսօր որոշվեց այն հանել աճուրդի։ Նշենք, որ Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանն օրեր առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր, թե հյուրանոցով մի քանի հետաքրքրվողներ կան։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: