«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Համաշխարհային բանկը նոր, խոշոր՝ 50 միլիոն դոլարի վարկ է հաստատել Հայաստանի կառավարության համար:
Հեղափոխությունից հետո առաջին անգամ է, որ սա բնորոշվում է որպես Փաշինյանի կառավարության անցած մեկուկես տարվա աշխատանքի գնահատական: Համաշխարհային բանկի հաղորդագրության համաձայն` վարկային ծրագրի նպատակն է աջակցել կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային ու հանրային հատվածի կառավարմանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։