Ես կարծում եմ, որ Եվրոպական հարթակներից ներքին քաղաքականության մասին խոսելը ես համարում եմ անբարոյականություն, ինչպես Զարուհի Փոստանջյանն էր անբարոյական ձևով խոսում Սերժի Սարգսյանի հետ, հիմա էլ Սերժ Սարգսյանը նույն ձև խոսում է Հայաստանի Հանրապետության դեմ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների մասին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Դա վայել չէ պետական, քաղաքական գործչին, արտաքին ազդակներն օգտագործել երկրի դեմ»,- ընդգծեց Կարեն Վարդանյանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան