Այսօր լրագորղների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործին։ Նա հրաժարվում էր մանրամասներ հայտնել, սակայն նշեց, թե պետք է սպասել 48 ժամ՝ հետագա գործընթացները հասկանալու համար։
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում