Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակին նվիրված կոնֆերանսին մասնակցում էր նաեւ ՄԻ առաջին պաշտպան Արմեն Հարությունյանը, որն այժմ դատավոր է ՄԻԵԴ-ում։ Նա չցանկացավ շատ գնահատականներ տալ այժմ Հայաստանում տիրող իրավիճակին, սակայն անդրադարձավ տարիներ առաջ իր հրաժարականին, որը մամուլում մեկնաբանվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հակասություններով։
«Ես աշխատանք սկսեցի որոնել իրավիճակից ելնելով, այլապես ես Հայաստանից չէի հեռանա։ Դա եղավ Մարդու իրավունքների պաշտպանի շուրջը ձեւավորված իրավիճակի հետևանք», — նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում