Ավտոներկրողների եւ ՊԵԿ նախագահի տեղակալի հանդիպումն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ավտոներկրողները հանդիպել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ: Ավտոներկրողները բողոքեցին, մեքենաները  Գյումրիից Երևան տեղափոխելը խնդիր է, վարորդները հավելյալ գումար են ուզում Գյումրիից Երևան տեղափոխելու համար։

Ի հակադրումն Մաշադյանի խոսքերի, ավտոներկրողները նաեւ բողոքեցին, որ կոնտեյներների դատարկման վայրը չի վերահսկզվում, որը խնդիր է իրենց համար: Մաշադյանն էլ իր հերթին պատասխանեց.  «Ո՞ւմ կողմից պետք է վերահսկվի։ Այս տարածքը մաքսային մարմինների կողմից չի վերահսկվում, եթե գողություն է կատարվել, պետք է դիմել իրավապահներին»։

Ավտոներկրողներն առաջարկեցին կոնտեյները դատարկել Երևանում, զննումը իրականացնել Երևանում, որին ի պատասխամ Մաշադյանն արձագանքեց․ «Առաջարկը ֆիքսեցի, քննարկման առարկա կդառնա»։ Սակայն ըստ էության  ոչ մի հարց լուծում չստացավ և Մաշադյանի հետ պայմանավորվել են կրկին հանդիպել։




Լրահոս