ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նոր որոշումը կտապալի գնումների համակարգը. Վիգեն Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում օրերս  տեղի է ունեցել «ՀՀ պետական գնումների համակարգի զարգացման ուղիները ՀՀ-ում» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների, գործարար համայնքի, ինչպես նաև բանկային ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատանքային քննարկում կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված էր գործարար համայնքի կողմից մի շարք խնդիրների և դժգոհությունների առկայությամբ։ Դրա համար հիմք էր հանդիսացել ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ին ընդունված որոշումը։

Կառավարության որոշմամբ պետական գնումների ոլորտում ներդրվում է որակավորման ապահովման նոր ինստիտուտ, որը նախատեսում է բանկային երաշխիքի ապահովում ներկայացրած գնային առաջարկի հարյուր տոկոսի չափով։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ, հասկանալու համար, թե այս նոր ինստիտուտն իրենից ինչէ ներկայացնում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս