Բակո Սահակյանը ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին Մարտունի քաղաքում ներկա է գտնվել նոր բնակելի թաղամասի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող քաղաքացիներին՝ ընդգծելով, որ նոր բնակարաններ շահագործման հանձնելն առաջին հերթին ուղղված է մարդկանց սոցիալական պայմանների բարելավմանը, եւ այս քաղաքականությունը լինելու է շարունակական:

Նախագահ Սահակյանը կարեւորել է թաղամասի նշանակությունը շրջկենտրոնի համար՝ նշելով, որ այն նաեւ նոր որակ կհաղորդի Մարտունու ճարտարապետական տեսքին:

Միջոցառմանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս