ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Խորհրդակցության նպատակն էր աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ հարցեր:
Խորհրդակցությանը նախարարը նախանշեց նաև արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները և հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին՝ մինչև տարեվերջ ավարտին հասցնել բոլոր այն աշխատանքները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն են պահանջում:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց առկա խնդիրների և կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցել իրեն՝ նշելով կոնկրետ ժամկետներ:
Արվել և արվելու է ամեն ինչ, ամեն դրականը աշխատանքում և աշխատողների համար, միևնույն ժամանակ բոլորից պահանջվում է խստագույնս՝ աշխատանքային պարտավորությունների կատարմանն ու կարգապահությանն ուղղված: