Բերման է ենթարկվել 24 ցուցարար. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` քիչ առաջ Վազգեն Սարգսյան փողոցից ցուցարարներ բերման ենթարկվեցին, որոնք փակել էին փողոցը: Հիշեցնենք, որ նրանք այն ցուցարարներն են, որոնք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ակցիայից հետո դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին էին շարժվել մյուս ցուցարարները: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Վազգեն Սարգսյան փողոցից 19 հոգի բերման է ենթարկվել Երևանի Կենտրոնի բաժին, 5 հոգի էլ տարվել են Ոստիկանության Էրեբունու բաժին։ Մեզ հայտնեցին, որ այս պահին ձերբակալվածներ չկան:

Հիշեցնենք՝ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, որից հետո սկսվել էր լարված իրավիճակը:




Լրահոս